Պենտագոնը հայտնել է, որ անորոշ ժամկետով դադարեցրել է Հարավային Կորեայի հետ որոշ համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլուլի քարտուղար Դանա Ուայթը: Համաձայն հայտարարության՝ նպատակը Սինգապուրում ԱՄՆ ու ԿԺԴՀ առաջնորդների ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելն է։
Մամուլի քարտուղարը նշել է, որ դա արվում է «ի աջակցություն սպասվելիք դիվանագիտական բանակցությունների՝ պետքարտուղար Պոմպեոյի ղեկավարությամբ»։ «Հետագա որոշումները կախված կլինեն այն բանից, թե արդյոք ԿԺԴՀ-ն կշարունակի արդյունավետ բանակցությունները բարի կամքի ոգով, թե ոչ»,- հայտնել է նա։