Փարիզում կայացած Grand Chess Tour մրցաշարի բլիցի առաջին պարտիայում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, երկրորդում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի, երրորդում՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Այդ մասին հաղորդում է Sport.news.am –ը:
Հաղորդվում է, որ չորրորդում հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, 5-րդում միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, 6-րդում՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի, 7-րդում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, 8-րդում պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, 9-րդում՝ ոչ ոքի խաղացել ռոսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։
Հունիսի 24-ին կանցնացվեն կայծակնային խաղի վերջին 9 տուրերը։