Ահաբեկչություն Եթովպիայի մայրաքաղաքում. տուժել է առնվազն 156 մարդ

10:24     24 հունիսի, 2018

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 156-ը վիրավորվել են այսօր Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում հունիսի 23-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության ընթացքում, փոխանցում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում, որի մասնակիցները իրենց աջակցություն էին հայտնում ապրիլին երկրի վարչապետի պաշտոնը ստանձնած Աբի Ահմեդի բարեփոխումներին:

Հաղորդվում է, որ անհայտ անձը նռնակ էր նետել բեմի ուղղությամբ, որտեղ այդ պահին ելույթ էր ունենում Եթովպիայի վարչապետը:

Կառավարության ղեկավարը չի տուժել:


© armedia.am