Թուրքիայում այսօր նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

11:50     24 հունիսի, 2018

Այսօր՝ հունիսի 24-ին, Թուրքիաում ընթանում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունները Թուրքիայի ժամանակով սկսվել են առավոտյան 08:00-ին և կավարտվեն 17:00-ին, փոխանցում է news.am-ը։

Նախագահական ընտրություններում պայքարում է 6 թեկնածու: Երկու հիմնական մրցակիցներն են գործող նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուհարեմ Ինջեն։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա մասնակցում են թվով 11  կուսակցություն, որոնցից խորհրդարան մտնելու հավանականություն ունեն 4-ը։ 
Ընտրություններին Թուրքիայից մասնակցելու է 56 մլն ընտրող, իսկ երկրից դուրս՝ 3 մլն։

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում մասնակցում է 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն իշխող կուսակցության անդամ Մարգար Եսայանն է։


© armedia.am