Դանիան ԵՄ ամենաթանկ երկիրն է

14:20     24 հունիսի, 2018

Եվրամիության ամենաթանկ երկիրը Դանիան է։ Այս մասին է վկայում Եվրոստատի կողմից իրականացված ԵՄ երկրներում կյանքի ինքնարժեքի համեմատական վերլուծությունը, հաղորդում է DW-ն։

Դանիայում գների մակարդակը 41,5 %-ով բարձր է միջին եվրոպականից։ Սա զգում են նաև երկրի հյուրերը, քանի որ սնունդը, հյուրանոցներում ապրելը, ուտեստները սրճարաններում և ռեստորաններում կիսով ավելի թանկ են ԵՄ միջին ցուցանիշից։

ԵՄ-ի թանկ երկրների ցուցակում ներառվել են նաև Լյուքսեմբուրգը (գների մակարդակը ԵՄ-ում միջինից բարձր է 27 տոկոսով), Շվեդիան (25 տոկոսով), Իռլանդիան (25 տոկոսով) և Ֆինլանդիան (22 տոկոսով): Թանկ երկրներ են նաև Գերմանիան, նրա հարևան Նիդերլանդները և Բելգիան (12 և 11 տոկոսով համապատասխանաբար), ինչպես նաև Ֆրանսիան և Ավստրիան (9 և 8 տոկոսով):

ԵՄ ամենաէժան երկիրը Բուլղարիան է։


© armedia.am