Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

16:39     24 հունիսի, 2018

Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տարվում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում գործող հայկական «Ասպարեզ» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախանշված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը:

Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այդտեղ կպահվեն ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների և լուսանկարների թվայնացված արխիվը:


© armedia.am