Չինաստանում 10 մարդու մահապատժի են ենթարկել

18:13     24 հունիսի, 2018

Չինաստանի Գուանդուն նահանգի Շանվեյ քաղաքի դատարանի որոշմամբ տասը մարդ մահապատժի է ենթարկվել թմրանյութերի հանցագործությունների համար, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:

Դատավճիռը հրապարակելուց հետո դատավճռի կատարման համար դատապարտյալներին տեղափոխել են պատժի կատարման վայր:

Նշվում է, որ ամբաստանյալները մեղադրվում էին թմրանյութերի արտադրության, վաճառքի և տեղափոխման համար: Դրա համար Չինաստանում մահապատժի է սպառնում:


© armedia.am