Չինաստանի Գուանդուն նահանգի Շանվեյ քաղաքի դատարանի որոշմամբ տասը մարդ մահապատժի է ենթարկվել թմրանյութերի հանցագործությունների համար, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
Դատավճիռը հրապարակելուց հետո դատավճռի կատարման համար դատապարտյալներին տեղափոխել են պատժի կատարման վայր:
Նշվում է, որ ամբաստանյալները մեղադրվում էին թմրանյութերի արտադրության, վաճառքի և տեղափոխման համար: Դրա համար Չինաստանում մահապատժի է սպառնում: