Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը

09:17     25 հունիսի, 2018

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է News.am-ը։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ ընդունում է, որ ընտրություններում  հաղթել է Էրդողանը։
Նշենք, որ նախնական տվյալներով Էրդողանը 52.5 տոկոսով ընտվել է երկրի նախագահ:


© armedia.am