Գյումրու Աբովյան փողոցում հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ գործարար Գրիգոր Բեդիրյանը: Այս մասին հաղորդում է Արմենպրես գործակալությունը:
Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին և նախաձեռնության հեղինակին: Աղբյուրը նշում է նաև, որ Գյումրու իշխանությունները նպատակ ունեն հետագայում Աբովյան փողոցը անվանակոչել Քըրք Քըրքորյանի պատվին:
Նշենք նաև, որ արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է: