Իտալիայի կառավարությունն արգելել է փրկել խեղդվող միգրանտներին

12:07     25 հունիսի, 2018

Իտալիայի կառավարությունը փրկարարնավերին արգելել է օգնել Միջերկրական ծովում փախստականների նավերին՝ անգամ աղետի ազդանշանի պարագայում, հաղորդում է The Independent-ը։

Նշվում է, որ հունիսի 24-ին իտալացի փրկարարները Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա միգրանտներ տեղափոխող նավերից աղետի 6 ազդանշան են ստացել: Սակայն Հռոմում հայտարարում են, որ փախստականները գտնվում են Լիբիայի տարածքային ջրերում, ինչը նշանակում է, որ նրանց փրկությամբ Տրիպոլին պետք է զբաղվի։

Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ փախստականներ ընդունել։


© armedia.am