ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է չինական ընկերություններին արգելել ներդրումներ անել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններում, հայտնում է The Wall Street Journal-ը՝ սեփական աղբյուրներին հղումով:
Պարբերականի տեղեկություններով՝ Թրամփը մտադիր է նաև արգելափակել ԱՄՆ տեխնոլոգիաների հավելյալ արտահանումը Չինաստան:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Չինաստանի դեմ նոր միջոցառումների մասին կհայտարարի մոտ ժամանակներում: