Տիգրան Բալայանը՝ Ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքվի «միշտ կառուցողական և ճիշտ լինելու» վերաբերյալ Վոլոդինի հայտարարության մասին

15:24     25 հունիսի, 2018

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն անդրադարձել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինի հայտարարությանն այն մասին, որ Ադրեբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:

«Պետությունների դիրքորոշումներն այս կամ այն հարցի, հատկապես արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ, արտահայտվում են գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանի գործադիր իշխանության տեսակետը ԼՂ հարցի հետ կապված հայտնի է: Այն առնվազն շաբաթը մեկ անգամ հնչեցվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի կողմից», - «Ազատությանն» ասել է Տիգրան Բալայանը:


© armedia.am