Ոստիկանությունը ազատ է արձակել Ալեքսանդր Սարգսյանին

22:23     25 հունիսի, 2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝  Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից։ Այս մասին «Ազատությանն» հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ահարոնյանը նաև փոխանցել է, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։

Ա. Սարգսյանը բերման էր ենթարկվել այսօր՝  ապօրինի զենք կրելու կասկածանքով, հայտնում է Panorama.am-ը։


© armedia.am