Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

10:29     26 հունիսի, 2018

ԵՄ-ն Հայաստանում ապաստանած սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:

Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը: 

Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների  առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար:


© armedia.am