Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետևում: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե «Դուք էլ եք հուսո՞վ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում»։
«Ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, որոնք թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ են եղել, նրանք պետք է հայտնվեն ճաղերի հետևում։ Իսկ թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները և դատարանը պետք է որոշում կայացնի»,- հայտարարեց Փաշինյանը` նշելով, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: