Հունիսի 27-ին Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությանը: Նոր կանոնների համաձայն՝ ցանկացած քաղաքացի, ով իր մոտ ունի 10 հազար եվրո կամ ավելի գումար, պարտավոր է այն հայտարարագրել մաքսային մարմիններում:
«Հայտարարագիրը պետք Է ներկայացվի անկախ այն բանից, թե ճանապարհորդը կանխիկ դրամը տանում է իր հետ, ուղեբեռում է, թե փոխադրամիջոցներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ կանոնակարգով վերահսկողությունը կիրականացվի թղթադրամների, բանկային վճարագրերի, կանխավճարված բանկային քարտերի և ոսկու նկատմամբ: Եթե կանխիկ դրամն առաքվում Է փոստով, սուրհանդակային ծառայությամբ կամ կոնտեյներներով, իշխանություններն իրավունք կունենան առաքիչից կամ ստացողից պահանջել հայտարարագիր գրավոր կամ էլեկտրոնային ձևով:
Նորամուծությունը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը: Օրենքն ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակավելուց հետո: