Իրանում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն նավթամշակման գործարաններից մեկում

10:23     28 հունիսի, 2018

 

Իրանի Աբադան քաղաքում նավթամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է տուժել, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Հաղորդվում է, որ փրկարարները փորձում են տեղայնացնել հրդեհը, որի պատճառները դեռևս հայտնի չեն:
Աբադանի նավթամշակման գործարանն աշխարում ամենախոշորներից է, այն գործում է 1912 թվականից:

 


© armedia.am