Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը ձերբակալել է 12 մարդու, ովքեր նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջեի բազմահազարանոց ցույցից առաջ էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ են բղավել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ ձերբակալվածները Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ են բղավել ռեստորանում` գտնվելով հարբած վիճակում: Ավելի ուշ այդ տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում: Նրանց առաջադրվել է բարձրաստիճան պաշտոնյաններին վիրավորելու մեղադրանք:
Թուրքիայում նախագահին վիրավորելու համար օրենսդրությամբ նախատեսվում է տուգանք կամ 1-ից 4 տարվա ազատազրկում: