Իրանի կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ երկրում առկա տնտեսական խնդիրների պատճառով։ Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին՝ ի պատասխան կառավարության կազմում փոփոխություններ կատարելու պահանջին։
«Եթե ինչ-որ մեկը կարծքում է, որ կառավարությունը հրաժարական կտա՝ սխալվում է։ Մենք բոլորս մինչև մեզ հասանելիք ժամկետի վերջին օրը կատարելու ենք մեր պարտավորությունները»,- ասել է Ռոուհանին։
Հիշեցնենք, որ Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը դժգոհության մեծ ալիք է առաջացրել՝ հանգեցնելով ցույցերի։ Մեջլիսի 50 պատգամավորներ ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի հրաժարականը։