Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն այսօր պաշտոնական այցով Երուսաղեմում է։ Նա այցելել է Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են Երուսաղեմի երեք համայնքների Հոգևոր առաջնորդները։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջին։
Սուրբ Հարության տաճարի Սուրբ Արիմաթացու հայկական մատուռ այցի ժամանակ արքայազն Ուիլյամին բարի գալստյան խոսք է հղել տաճարի հայ տեսուչ Հոգ. Տ. Սամվել Ծ. Վրդ. Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան նվիրել հայկական խաչ։