Մերձավորարևելյան առցանց Ameinfo պորտալը պատմել է տարածաշրջանի ամենահաջողակ գործարար կանանց մասին:
Լիբանանցի քաղաքական գործիչ, հայկական ծագում ունեցող Պաուլա Յակոբիանը հայտնվել է թոփ հնգյակի 5-րդ հորիզոնականում:
«Ավելի վաղ Պաուլա Յակոբիանը հայտնի էր որպես լրագրող և հեռուստահաղորդավար: Նա Լիբանանի ամենահայտնի մարդկանցից է: Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է արաբական բազմաթիվ հեռուստաընկերություններում», - գրում է հրապարակման հեղինակ Էդմոն Աբդուլ Նուրը:
Շնորհիվ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեության Պաունալ Համաշխարհային բանկի խմբի կողմից ընտրվել էր փորձագետ External Advisory Panel for Diversity and Inclusion-ում: