Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են: Փլեյի-օֆֆի խաղերը մեկնարկեն հունիսի 30-ին:
Այս փուլում միմյանց հետ կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի, Ուրուգվայի և Պորտուգալիայի, Իսպանիայի և Ռուսաստանի, Խորվաթիայի և Դանիայի, Բրազիլիայի և Մեքսիկայի, Բելգիայի ու Ճապոնիայի, Շվեդիայի ու Շվեյցարիայի, Անգլիայի ու Կոլումբիայի հավաքականները։ Փլեյ-օֆֆի վերջին խաղերը կկայանան հուլիսի 3-ին։
Հիշեցնենք, որ այսօր հավաքականների համար հանգստի օր է։