Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում՝ ուղղված հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը»,- ասված է ողջույնի խոսքում:
«Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում։
Համոզվա եմ, որ համաժողովի ընթացքում Ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- ասված է ուղերձում։
Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին՝ Երևանում: