Լեհաստանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

14:35     29 հունիսի, 2018

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հունիսի 7-ին արդեն վավերացրել էր Լեհաստանի Սեյմը: Սենատի վավերացմամբ արդեն Լեհաստանը համարվում է համաձայնագիրը պաշտոնապես վավերացրած երկիր:

2017 թվականի նոյեմբերի 24-ին ԲրյուսելումՀայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից: 


© armedia.am