Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:
Այսպիսով, Լյուքսեմբուրգը ԵՄ 6-րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: