Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios առցանց հրատարակության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նա իբր, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու մասին է ասել:
«Ես այդ մասին չեմ խոսում: Մեզ հետ շատ վատ են վարվել, շատ անարդար իրավիճակ է», - ասել է նա:
Ավելի վաղ ուրբաթ Axios առցանց հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ առեւտրային քաղաքականության հարցերի քննարկմանը մասնակցած անձանց, տեղեկացրել էր, որ նախագահն իր խորհրդականներին բազմիցս ասել է ԱՀԿ անդամների թվից ԱՄՆ-ին հանելու ցանկության մասին: