ՆԱՍԱ-ն մտադիր է իր բարձրագույն պարգևը համարվող «Նշանակալի հանրային ծառայության համար» շքանշանը հանձնել աստղագետ, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանին, հայտնում է News.cornell.edu կայքը:
«Դոկտոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվիրել է կրթությանը, հանրային ծառայությանն ուգիտական հետազոտություններին: Նա իր էնտուզիազմն օգտագործել է տիեզերքնուսումնասիրելու, ուսանողների ու հանրության համար ոգևորիչ փորձառություններապահովելու համար»,- ասվում է ՆԱՍԱ-ի՝ պարգևի համար նախապատրաստված տեքստում:
Նշվում է նաև, որ Թերզյանն անհավանական ազդեցություն է ունեցել երիտասարդ ուղեղներինկրթելու ու ոգեշնչելու հարցում:
Ուստի` այս ձեռքբերումները և նրա հայտնի մարդասիրությունն ապացուցում են, որ դոկտոր Թերզյանն արժանի է այդ բարձրագույն պարգևին»,- նշված է տեքստում:
Նշենք, որ Երվանդ Թերզյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ է, աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), ԱՄՆ Քորնելի համալսարանի պրոֆեսոր։