ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հյուսիսային Կորեա կայցելի: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, գրում է News.am-ը`հղում անելով Reuters-ին:
Նրա խոսքով՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ կարեւոր աշխատանքը շարունակելու համար Պոմպեոն հուլիսի 5-ին Հյուսիսային Կորեա կայցելի: Նա կհանդիպի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա թիմի հետ: