ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ անդամ մի շարք երկրների առաջնորդների նամակ է ուղղել` պահանջելով կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները ռազմական ծախսերն ավելացնելու վերաբերյալ, հայտնում է New York Times թերթը:
Նամակը մասնավորապես ուղարկվել է Գերմանիայի, Բելգիայի, Նորվեգիայի և Կանադայի ղեկավարներին դեռևս հունիսին: Դրանում Թրամփը նշում է, որ սպասելով տրված խոստումների կատարմանը` արդեն «կորցնում է համբերությունը»:
Պարբերականն ընդգծում է, որ Թրամփի այս նամակը ևս մեկ վկայություն է, որ ԱՄՆ և Եվրոպայի միջև տարաձայնությունները գնալով ավելի են խորանում: