«Կամխուդ» վարժարանում մեկնարկել են ՌԴ ՀՌՕ ինժեներական զորքերի մասնագետների եւ ՀՀ ՊՆ համատեղ հավաքները

12:17     3 հուլիսի, 2018

Բարձրլեռնային «Կամխուդ» վարժարանում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումների մասնագետների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ հավաքները, հաղորդում է News.am-ը:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողները միասին մոտ 5 կմ ճանապարհ են անցկացրել հատվող տեղանքում՝ հավաքելով փայտի եւ քարի փլվածքները, կվերականգնեն ճանապարհը ռազմական տեխնիկայի շարասյան անցնելու համար եւ մոտ 1 մետր խորությամբ 4-մետրանոց փոս կփորեն:

Զինծառայողները կմշակեն նաեւ ջրի աղբյուրների հետախուզման խնդիրները, այն հավաքելու կետերի ստեղծումը եւ ՍԿՕ-10 «Հիգիենա» ջրի համալիր մաքրման ժամանակակից զորակայանի օգտագործմամբ մաքրումը:

Մեկ շաբաթ տեւողությամբ համատեղ գործնական պարապմունքներին կմասնակցեն ավելի քան 200 զինծառայողներ եւ 50 միավոր զինտեխնիկա:


© armedia.am