Սիրիական իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս վերադառնալ հայրենիք

12:27     4 հուլիսի, 2018

Սիրիայի իշխանությունները քաղաքացիներին, ովքեր ռազմական գործողությունների պատճառով հարկադրված են եղել լքել երկիրը, խորհուրդ են տվել վերադառնալ հայրենիք ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանների մեծ մասի ազատագրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը` Սիրիայի արտաքին գործերի և միգրացիայի հարցերով նախարարության ներկայացուցչին հղումով:

Վերջինիս խոսքերով, սիրիական իշխանությունները պատրաստ են ստանձնելու պատասխանատվություն քաղաքացիների անվտանգության համար և ապահովելու նրանց առօրեական պահանջմունքները:


© armedia.am