Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր: Այս մասին հաղորդում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին եւ ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարեւոր տոնի առթիվ եւ մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում: