Հայաստանում այլեւս անձեռնմխելի մարդիկ չկան ու չեն լինելու։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 5-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ չի հետաքրքրում՝ ով է հանցագործություն կամ օրինազանց որեւէ գործողություն կատարել։ Նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ–ում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք ու արմատախիլ անենք։ Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է»,–նշեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այդ ամենը հնարավոր է ժողովրդի աջակցության շնորհիվ, իսկ ինքն ունի այդ աջակցությունը. «Որ պահին զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի վայրկյան չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»։