Անկարայում տեղի է ունեցել թուրք-ուկրաինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նիստ։
Դրա ընթացքում ստորագրվել է պաշտոնական Կիևին թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման և համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ Իր հերթին թուրքական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ուկրաինական «Ան-178» բեռնատար ինքնաթիռների գնման հարցում, փոխանցում է Ermenihaber-ը:
Բացի վերոնշյալ ԱԹՍ-ներից թուրքական կողմն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմատակարարի առաջատար տեխնոլոգիաներ ու կապի ոլորտում ծրագրային ապահովումներ։
Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել թուրք-ուկրաինական հատուկ բյուրո, որը կզբաղվի զրահապատ մեքենաների շարժիչների արտադրությամբ։
Քննարկվել է նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ, տանկեր արտադրելու հարցը։