Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար:
Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: