Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը զինված հարձակում է իրականացվել Վրաստանի նախագահի փեսայի`Մինդիա Գոգոչուրիի վրա: Ինչպես տեղեկացնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, նա տեղափոխվել է հիվանդանոց հրազենային վիրավորմամբ:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ ՆԳՆ արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը, սակայն դեռևս մանրամասներ չեն հաղորդվում:
Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ դստեր քաղաքացիական ամուսինն է: Նա առաջին անգամ չի, որ հայտնվում է ուշադրության կենտրոնում. 2017 թվականի հունվարին Գոգոչուրին և նրա ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: