Ճապոնիայում մահապատժի են ենթարկել «Աում սինրիկյո» աղանդի հիմնադիր Սյոկու Ասախարիին և աղանդի ևս 6 առաջնորդի:
Աղանդը հիմնվել էր 1987 թվականին Ճապոնիայում` մի քանի տարի հետո դառնալով բավականին ժողովրդական նաև այլ երկրներում: 1995 թվականին «Աում Սինրիկյո»-ն ահաբեկչական հարձակում է իրականացրել Տոկիոյի մետրոյում`զարին գազի կիրառմամբ: Այդ ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվել է 12 մարդ, լուրջ վնասվածքներ է ստացել 50, իսկ ընդհանուր առմամբ տուժել էր հազարից ավելի մարդ (նրանց մոտ տեսողության ժամանակավոր խանգարում է դիտվել):
Աղանդի գործունեությունից Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, տուժել է 6 հազար մարդ: