Սպասվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. Իգոր Պոպով

15:16     6 հուլիսի, 2018

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է նախատեսվում, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է Panarmenian-ը:

Հաղորդվում է, որ Պոպովի խոսքերով, համանախագահները նախկինի պես դժվարանում են որևէ հրապարակային հայտարարություն անել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի նրբանկատությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս ձեռնպահ են մնում այդ թեմայով հրապարակային հայտարարություններից: Եռյակը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումից հետո: Հուսով ենք, որ հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա մոտ ապագայում»,-ասել է Պոպովը:


© armedia.am