Պաշտպանության նախարարն այցելել է սահմանի նախիջևանյան հատված (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

16:32     6 հուլիսի, 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս փոխանցմամբ`զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։ 
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։



© armedia.am