Վերին Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների մեծ կուտակումներ են առաջացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
«Այս պահին ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը (եթե հայտնվել է հերթի վերջում) 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը մոտ 1.5 ժամ»,- գրել է Փամբուխչյանը` նշելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ:
«Հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում են Բաթումի հանգստանալու: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործում է թեժ գիծ՝ (010) 59-01-04 , եթե կան խնդիրներ ապա զանգահարեք և մենք սիրով կտեղեկացնենք մանրամասներ»,- հավելել է նա: