Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը կարևորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու և դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից: