Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնավորապես՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է երկու ու չեղարկվել չորս, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է յոթ, չեղարկվել ութ չվերթ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է չորս չվերթ:
Նշվում է, որ ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը Մոսկվայի շրջանի համար վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է անձրև, ուժեղ քամի ու ամրոպ: