Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է հուլիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը վերջինիս հայտնել, որ հրեական պետությունը չի հանդուրժի Սիրիայում իրանական ուժերի կուտակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկա շաբաթվա ընթացքում ես կմեկնեմ Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու: Ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք ապահովելու անվտանգության համակարգումը և, իհարկե, քննարկում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Հանդիպման ընթացքում ես կհստակեցնեմ Իսրայելի քաղաքականության երկու հիմնական սկզբունքները. առաջին հերթին` մենք չենք հանդուրժի ցանկացած նահանգում Իրանի և իր արբանյակների ռազմական ամրացումը, երկրորդ` մենք կպահանջենք Սիրիայից, ինչպես նաև սիրիական բանակից խստորեն հետևել 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագրին»,- ասել է Նեթանյահուն: