ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասել է կառավարության մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե դաշինքի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ լինեն, ապա ինքը չի մեկնի գագաթաժողովին։