Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կառավարության կազմը, փոխանցում է TASS-ը:
Երկրի պատմության մեջ առաջին անգամ փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայ: Նշենք, որ խորհրդարանական կառավարման ժամանակ Թուրքիայում այս պաշտոնը գոյություն չուներ:
Նոր կառավարության կազմում իրենց պաշտոնները պահպանել են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը: Ազգային պաշտպանության նախարարության ղեկավարն է նշանակվել Հուլուսի Աքարը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Նախկինում Էներգետիկայի և բնական փոխնախարար Ֆաթիհ Դոնմեզը այժմ ղեկավարում է այս գերատեսչությունը:
Նախարարների նոր կաբինետում ֆինանսների և գանձապետարանի նախարարի պաշտոնը կգլխավորի էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը: Աշխատանքի, սոցիալական սպասարկման և ընտանիքի նախարարությունը կղեկավարի Զեհրա Զյումրյութ Սելչուկը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը՝ Մուստաֆա Վարանքը, առևտրի նախարարությունը` Ռուխսար Փեքջանը: Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար է դարձել Բեքիր Փաքդեմիրլին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար է դարձել Ջահիթ Թուրանը, առողջապահության նախարար` Ֆահրեթին Քոջան, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելչուկը: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կգլխավորի Մեհմեթ Էրսոյը, երիտասարդության և սպորտի նախարարությունը՝ Մեհմեթ Քասապօղլուն, Էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարությունը՝ Մուրաթ Քուրումը: