Հուլիսի 10-ի առավոտյան առկա տվյալների համաձայն` Ճապոնիայում հեղեղումների արդյունքում զոհվել է 122 մարդ, ավելի քան 80 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի բնական աղետների և հրդեհների դեմ պայքարի վարչությունը:
Առավել շատ զոհեր կան Հերոսիմա նահանգում` Հոնսյու կղզու արևմուտքում, ինչպես նաև Սիկոկու կղզու Օկամա և Էհիմե կղզիներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ստիպված է եղել բնական աղետի պատճառով չեղարկել իր արտասահմանյան շրջագայությունը: