Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ աշխատանքային ճաշի շրջանակում տեղի է ունեցել նաեւ ընդլայնված կազմով հանդիպում:
Պաշտոնական հանդիպման արարողությունից հետո տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում: Զրույցի ժամանակ կողմերը խոսել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգացող բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների մասին, վստահություն են հայտնել 2 պետությունների միջեւ կապերի հետագա ամրապնդման մասին: Կարծիքների փոխանակում է կատարվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: