ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մրցակից է: Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ եվրոպական շրջագայության մեկնարկից առաջ, որի ընթացքում հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Հարցին՝ նա Պուտինին իր ընկերը, թե՞ թշնամին է համարում, Թրամփը պատասխանել է. «Մրցակիցը»: