ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար, սակայն ո՛չ Բելգիայի թագավոր Ֆիլիպը, ո՛չ վարչապետ Շառլ Միշելը չեն գնացել բարձրաստիճան հյուրին դիմավորելու, գրում է Le Soir թերթը։
արարողակարգը խախտելու պատճառը Բելգիա-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումն էր, որտեղ թիմերը պայքարում էին աշխարհի առաջնության եզրափակչում հայտնվելու համար։ Սանկտ Պետերբուրգում ընթացող խաղին ներկա են գտնվել թագավորը, ինչպես նաև ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը։ Չնայած վարչապետը երկրում էր՝ նա նախընտրել է ժամանակն անցկացնել Բրեն լո Կոնտ քաղաքի երկրպագուների գոտում։
Խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։